“Էկոդավ” ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականին և զբաղվում է այլընտրանքային էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրավաբանական անձանց և անհատների համար կոմպլեքս լուծումների մշակմամբ և ներդրմամբ: Մեր կազմակերպության հիմնական առավելություններն են՝
Սեփական գիտահետազոտական բաժնի և արտադրամասի առկայությունը,
Որակի բարձրագույն չափորոշիչներին համահունչ արտադրանքը,
Մինչև 3 տարվա երաշխիքի տրամադրումը,
Օպտիմալ որակ-գին հարաբերակցությունը:
Աշխարհում բուռն կերպով զարգանում են կարևորագույն քաղաքատնտեսական ուղղություններ. պաշտպանել երկիրը կլիմայի տաքացումից, և անցում կատարել դեպի այլընտրանքային ձևով գոյություն ունեցող, վերականգնվող, ոչ ավանդական և էկոլոգիապես մաքուր էներգայի աղբյուրներ: Կրճատվում են մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի ծավալները, որը ջերմոցային էֆեկտ է առաջանում և տանում է մթնոլորտի ջերմաստիճանի բարձրացմանը: Այնինչ էներգիայի ռեսուրսների համաշխարհային պահանջները բավականին մեծ են և շարունակում են հաստատորեն ավելանալ վառելանյութի օգտագործման, զարգացած երկրների էներգիայի, տնտեսության և զարգացող երկրներում բնակչության աճի հետ մեկտեղ: Ժամանակակից աշխարհում վառելանյութային էներգետիկայի ռեսուրսների առկայությունը և հասանելիությունը, ինչպես նաև անընդմեջ կերպով սպառողներին մատակարարելը, հանգում է համաշխարհային առաջընթացի:
Միևնույն ժամանակ վերջին տարիների ընթացքում էներգետիկական բնագավառի համաշխարհային զարգացումը` հենվելով արդյանահանման, փոխադրման և հանածոների ածխաջրածնային վառելանյութի (նավթ և գազ) այրման վրա, ամբողջությամբ չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և մարդկության առջև դրված խնդրիներին և այդ պատճառով չի կարող պատճառաբանված անհանգստություն չառաջացնել այսօրվա և ապագա սերունդների մոտ: Ինչպես հայտնի է քամուց և արևից ստացված էլեկտրական էներգիան, այլ մեթոդների հետ համեմատած, բավականաչափ ցածր ինքնարժեք ունի: Էլեկտրաէներգիայի ստացման համար բնական պայմանների օգտագործումը՝ առանց շրջակա միջավայրի վրա արհեստական միջամտման, բավականաչափ կբարելավի էներգոսիստեմի վիճակը և կնվազեցնի ծախսերը, քանի որ հիմնված է տեղական աղբյուների էներգիայի վրա և կախում չունի արտաքին գործոններից: